Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ՀԱՅՀՈՅԵԼ

Մայիս 20,2009 00:00

\"\"

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դատավարությունը: Երեկ շարունակվել է գործով վկա 18-ամյա Գեւորգ Մուրադյանի՝ դեռ նախորդ օրը սկսված հարցաքննությունը: Վերջինս, ինչպես նախորդ, այնպես էլ երեկվա դատական նիստում մի քանի անգամ պնդել է, որ հրաժարվում է նախաքննության ժամանակ տված իր բոլոր ցուցմունքներից՝ պնդելով, որ դրանք կորզվել են ոստիկանությունում երկու օր իրեն ծեծի ենթարկելու արդյունքում: Վկայի հարցաքննության ընթացքում Հ. Հակոբյանը դիմել էր դատավորին. «Ես ինձ վատ եմ զգում, խնդրում եմ թույլ տվեք 5 րոպեով դահլիճից դուրս գամ, բայց նիստը մի ընդմիջեք»: Մերժում ստանալուց հետո պատգամավորը նետել էր՝ «ախր, հլը մեղադրողի հարցերին նայեք: Ես ինձ չեմ կարողանում զսպել: Պարտադիր պետք է ինչ-որ բա՞ն ասեմ, վիրավորե՞մ, որ դուրս հանեք: Քանի չեմ ասել, թողեք դուրս գամ»: Հաստատական պատասխան ստանալուց հետո Հ. Հակոբյանը դիմել էր ծայրահեղ միջոցին՝ հայհոյել էր «գործ սարքողներին», ինչին ի պատասխան դատավորը ստիպված էր եղել պատգամավորի նկատմամբ սանկցիա կիրառել՝ հեռացնել դատարանի դահլիճից եւ արգելել մասնակցել առաջիկա երկու դատական նիստերին: Ավելի ուշ Հ. Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել էր: Դատավորը հրահանգել էր շտապօգնություն հրավիրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել