Սենտ-Լյուիսում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց անհատական առաջնությունը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին նաեւ մեր հայրենակիցներ՝ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը: Ցավոք, հայ շախմատիստներն անգամ մրցանակային տեղ չգրավեցին:
Վարուժանը ինը հնարավորից վաստակեց 6,0 միավոր եւ առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ արժանանալով $7,5 հազար դրամական մրցանակի: Անհամեմատ վատ հանդես եկավ Խաչիյանը, որը 3,0 միավորով 24 մասնակցի մեջ բավարարվեց ընդամենը 22-րդ տեղով: Սակայն նա հարստացավ $2 հազարով: Իսկ Ամերիկայի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճեց Հարիկա Նակամուրան՝ 7,0 միավոր: Նա ստացավ նաեւ չեմպիոնի համար սահմանված $40 հազարը: