Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում հանդիպեցին երկրի գավաթային հանդիպման եզրափակիչ խաղի մասնակից «Փյունիկն» ու «Բանանցը»: Խաղն անցավ Հայաստանի բազմակի չեմպիոնի առավելությամբ եւ ավարտվեց 4:1 հաշվով: Այս հաղթանակով Վարդան Մինասյանի սաներն ավելի ամրապնդեցին մինչ այդ մի փոքր խաթարված առաջատարի իրենց դիրքը: Աշտարակի «Միկան» 2:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին», «Ուլիսը» մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Կիլիկիայի» դարպասը:
Կրկին անհաջող հանդես եկավ «Արարատը», որը կրեց ութերորդ անընդմեջ պարտությունը՝ այս անգամ զիջելով Գյումրիի «Շիրակին»: Ճիշտ է, մեր ամենաանվանի թիմը երեք գոլ ընդունեց, սակայն վերջապես կարողացավ բացել ընթացիկ առաջնությունում իր խփելիք գնդակների ցուցակը:
Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:
1. Փյունիկ 8 7 1 0 21-3 22
2. Բանանց 8 6 0 2 12-8 18
3. Միկա 8 5 2 1 15-8 17
4. Ուլիս 8 5 1 2 8-5 16
5. Շիրակ 8 3 1 4 10-14 10
6. Կիլիկիա 8 2 0 6 6-12 6
7. Գանձասար 8 1 1 6 4-13 4
8. Արարատ 8 0 0 8 1-14 0
Մայիսի 23-24-ին կայանալու են իններորդ տուրի հանդիպումները: «Գանձասարը» հյուրընկալելու է «Բանանցին», «Կիլիկիան»՝ «Արարատին», «Շիրակը»՝ «Միկային», «Փյունիկը»՝ «Ուլիսին»: