Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցելու էր մեկնել նաեւ Հայաստանի՝ 8 բռնցքամարտիկներով համալրված ազգային հավաքականը:
Կիրակի օրը կայացած եզրափակիչ հանդիպումներում հանդես գալու իրավունք էին ստացել մեր ընտրանու չորս ներկայացուցիչներ, որոնցից երկուսը՝ աշխարհի գավաթակիր, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն, 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը, պարտության մատնեցին նաեւ իրենց վերջին մրցակիցներին եւ բարձրացան հաղթողի պատվանդանին: Հովհաննես Դավթյանը (48 կգ քաշային կարգ) եւ Ազատ Հովհաննիսյանը (57 կգ) բավարարվեցին երկրորդ տեղով: