Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է

Մայիս 19,2009 00:00

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ աշխատանքային այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովի երեկվա առանձնազրույցի ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը, ինչի լավագույն վկայությունն է զարգացող փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, կյանքի կոչվող նոր նախաձեռնություններն ու ծրագրերը: Ս. Սարգսյանը եւ Ս. Իվանովը բարձր են գնահատել գործընկեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման դինամիկան եւ հումանիտար ոլորտում համագործակցության բարձր մակարդակը: Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տրանսպորտի, հեռահաղորդակցության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ: Ս. Սարգսյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որեւէ նախապայման ուղղակի բացառված է, եւ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ու ժամկետներում: Ս. Սարգսյանը ընդգծել է նաեւ, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որեւէ միջամտության փորձ կարող է միայն բացասաբար անդրադառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել