Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կտաքացնի Թուրքիային

Մայիս 19,2009 00:00

\"\"Շաբաթ օրը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպեց իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Գազետա» թերթը, վերջինս շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ձմեռվա շրջանում ամեն տարի հատկացվող օգնության համար, երբ մնացած գործընկերները կրճատում են գազի մատակարարման ծավալները: «Ռուսաստանը երբեք մեզ հուսախաբ չի արել գազի մատակարարման հարցում,- ասել է Էրդողանը,- երբ մենք դժվարություններ ենք ապրում, Ռուսաստանը մեզ միշտ օգնության է գալիս»: Պուտինը իր հերթին նշեց, որ Ռուսաստանը միշտ արձագանքել է թուրք բարեկամների խնդրանքներին եւ, մասնավորապես, անցած տարի ավելացրել է գազի մատակարարման ծավալները օրական 28 միլիոն խորանարդ մետրից մինչեւ 49 միլիոնը: Կողմերը պայմանավորվեցին երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը, որի գործողության ժամկետն ավարտվում է 2011 թվականին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Ռուսաստանի օգնությամբ Թուրքիայում նոր ատոմակայան կառուցելու մասին: Թուրքիայի վարչապետը առաջարկեց նաեւ մասնակցել Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությանը: «Թուրքական շինարարական ընկերությունները աշխարհում երրորդ տեղն են գրավում շինարարական ծառայությունների շուկայում»,- հիշեցրել է Էրդողանը: Սակայն պաշտոնապես Սոչիում շինարարության հայտ որեւէ թուրքական ընկերություն դեռեւս չի ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել