Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Մայիս 19,2009 00:00

Գետից՝ դի

Գեղարքունիքի մարզի Մարտունու ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Մարտունի գետից տեղի ուժերով դուրս է բերվել Գետահովիտ գյուղի բնակչուհի, 45-ամյա Ալիսա Մելիքյանի դին:

Դեղից՝ թունավորում

Դեղորայքային թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Կոշ գյուղի բնակչուհի՝ 73-ամյա Ժենյա Բունիաթյանը:

Գազից՝ թունավորում

Գազից թունավորումով Սյունիքի մարզի Քաջարանի հիվանդանոց են տեղափոխվել 54-ամյա Բորիկ Անտոնյանը, նրա հասակակից Էդգար Սարգսյանը, 77-ամյա Մանյա Եղյանը եւ 24-ամյա Վարդան Անտոնյանը:

Նոր հուշագիր

ՀՀ-ի եւ Չեխիայի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանն ու Ռենատա Վեսեցկան երեկ Երեւանում ստորագրեցին երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր: Այն կոչված է աշխուժացնել ՀՀ-ի եւ Չեխիայի դատախազությունների համատեղ աշխատանքը հանցավորության, մասնավորապես՝ թրաֆիքինգի եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի գործում, ինչպես նաեւ քաղաքացիների հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել