Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Վարկավորումը կաճի

Մայիս 19,2009 00:00

2009 թվականին Հայաստանում վարկավորման ծավալները կաճեն 33%-ով: «Արմինֆոյի» փոխանցմամբ՝ նման կանխատեսում է արել ՀՀ կենտրոնական բանկը: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի 2009 թվականի 2-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, նախատեսվող դրամական ռեսուրսների խոշորածավալ հոսքերը տնտեսության մեջ կարտացոլվեն ֆինանսական միջնորդության մակարդակի վրա, եւ տարվա կտրվածքով դրամային բազմարկիչը կաճի 15%-ով, իսկ դրամայնացման մակարդակը՝ 37%-ով: Այդ ցուցանիշները պայմանավորված կլինեն ինչպես այդ ժամանակահատվածում սպասվող բյուջեի դեֆիցիտով, այնպես էլ Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել