Նախօրեի երեկոյան փլուզվել է Գյումրիի Գարեգին Նժդեհի 5 հասցեում գտնվող տեքստիլագործների 4 հարկանի հանրակացարանի շենքը: Նշենք, որ հանրակացարանը գտնվում է ոստիկանության շենքի հարեւանությամբ եւ կիսավեր վիճակում էր: Սակայն, չնայած դրան, բնակեցված էր: Այդ շենքում ապրում էին անօթեւան ընտանիքներ: Բարեբախտաբար՝ զոհեր չկան, սակայն այդ ընտանիքները կրկին մնացել են առանց տանիքի:
Նախկինում այդ շենքի առաջին հարկը զբաղեցնում էին կուսակցությունների գրասենյակները: