Ադրբեջանն ամեն հնարավորություն օգտագործում է Հայաստանի դեմ ինտրիգներ մոգոնելու համար, հերթականն էլ «Եվրատեսիլն» էր: Մեր հարեւանների հնարամտությունը հասել է այնտեղ, որ իրանցի պոետների դամբարանի պատկերն օգտագործել են՝ ներկայացնելով իբրեւ ադրբեջանական մշակութային կոթող: Բացի սրանից, ադրբեջանցիները մեկ այլ կոպիտ խախտում են թույլ տվել՝ խառնվելով մրցույթի հեռարձակմանը: Բանն այն է, որ «Եվրատեսիլ-2009»-ի հեռարձակման ժամանակ ադրբեջանական TV-ն չի ցուցադրել այն հեռախոսահամարները, որոնցով պետք է հեռուստադիտողները քվեարկեին Հայաստանի օգտին, ինչը հակասում է մրցույթի կանոններին:
ՀՀ հանրային հեռուստատեսության՝ եվրատեսիլյան քվեարկության պատասխանատու Ռուբեն Մուրադյանի խոսքերով, «Եվրատեսիլի» կազմկոմիտե արդեն համապատասխան բողոք է ներկայացվել՝ միջադեպը հետաքննելու պահանջով»: Մրցույթի կանոնադրությամբ, պատիժը կարող է լինել ոչ միայն ֆինանսական տույժ տեսքով, այլեւ Ադրբեջանին որպես մասնակից երկիր որակազրկելով: