Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-ը նորից ընդդեմ կառավարության ու վարչապետի

Մայիս 19,2009 00:00

Երեկ ՀՌԱԿ-ը մի հարցաշար է տարածել՝ ուղղված ՀՀ կառավարությանը, որը նաեւ պատասխաններ է պարունակում:

Հիշեցնենք, որ 2008թ. աշնանից Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարները ստեղծել էին «Նաիրիտ» գործարանի թնջուկն ուսումնասիրող հանձնախումբ: Հանձնախմբի հաշվարկներով, 2006 թ.-ից մինչ օրս արտադրված հազարավոր տոննա կաուչուկից ստացված գերշահույթը կազմում է 60 մլն դոլարից ավելի: Հանձնախումբը վստահ է, որ «Նաիրիտ» գործարանը բռնել է արհեստական սնանկացման ճանապարհը, քանի որ ներկայիս ղեկավարները իրականացնում են գործողություններ բիզնեսի շահութաբերությանը հակառակ՝ ընդունելով հարյուրավոր վարչական աշխատակիցներ բարձր աշխատավարձով՝ այն պարագայում, երբ կուտակված են բազմաթիվ պարտքեր: Իսկ հայրենի կառավարությանն ուղղված հարցերը հետեւյալն են. «Արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը այն, որ գործարանի աշխատավարձի ֆոնդը կազմում է շուրջ 350 մլն դրամ, որից 20 հոգանոց ղեկավարությունը (ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը ներառյալ) ստանում է 60 մլն դրամ: 700 հոգանոց ուռճացված վարչակազմը՝ 150 մլն դրամ, իսկ հիմնական բարիք ստեղծող ու կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատող 2100 մասնագետները ստանում են ընդամենը 140 մլն դրամ աշխատավարձ: Տեղեկություն կա, որ շուրջ երկու ամիս առաջ «Նաիրիտին» ՀՀ կառավարության կողմից տրված 35 մլն դոլարը Հայաստանի միջին եւ փոքր բիզնեսի համար նախատեսված գերմանական վարկից է: Ե՞րբ է ՀՀ կառավարությունը կայացրել նման որոշում եւ ինչո՞ւ լրատվամիջոցներին տեղեկատվություն չի տրամադրվել այդ գումարի մասին՝ արդյոք այն հակաճգնաժամային նվե՞ր է, թե՞ հերթական վարկ: Ինչո՞ւ 2006 թ. չիրականացվեց «Նաիրիտ» գործարանի ուղիղ վաճառք, չնայած հայտարարվեց, որ գործարանը վաճառվել է, այլ օֆշորային գոտում գրանցված կասկածելի կազմակերպությանը, որն ուներ ընդամենը 25 000 ֆունտ ստեռլինգ կապիտալ, տրվեց «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը, ինչի արդյունքում էլ այդ կազմակերպությունը կարողացավ վերցնել 70 մլն դոլար վարկ, սակայն այդ վարկի միայն 39 մլն դոլարն է «եկել Հայաստան», մնացածը մինչ օրս համարվում է անհետացած: Ինչո՞ւ 2006 թ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը հանդիսանում էր նաեւ Միջպետական բանկի կառավարիչը, տվեց համաձայնություն եւ թույլտվություն, որպեսզի 70 մլն դոլարը նստի օֆշորային ֆիրմայի հաշվեհամարին»: Եվ մի հարց, որը հատկապես վերջին օրերի իրադարձություններից հետո հետաքրքրում է բոլոր ՀՀ քաղաքացիներին՝ «Ո՞վ է «Նաիրիտ» գործարանի սեփականատերը, ինչո՞ւ է թաքնվում տարիներ շարունակ եւ նույնիսկ խոշոր վթարից հետո էլ ի հայտ չի գալիս: Վերջին անգամ ե՞րբ են իրականացվել «Նաիրիտի» անվտանգությանն ուղղված միջոցառումներ եւ ի՞նչ արտասահմանյան մասնագիտացված խմբեր են իրականացրել գործարանի անվտանգության գնահատումը: Ինչո՞ւ է գործարանի ենթակայությունից հանվել մասնագիտացված հրշեջ ծառայությունը: Վերջին վթարի ժամանակ գործո՞ւմ էր արդյոք հակահրդեհային անվտանգությանը ծառայող ներգործարանային ցանցը: Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում համապատասխան քայլեր սեփականատիրոջ կողմից պայմանագրային բազմաթիվ պարտավորությունները չկատարելու եւ պատժելու առիթով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել