Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Մայիս 19,2009 00:00

\"\"

Երեւանի 7-րդ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին «Ժառանգությունը»
մեղադրել էր 8-րդ ընտրատարածքային հանձնաժողովում կուսակցության ներկայացուցչի միջոցով ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը գնելու մեջ՝ երեկ խորհրդարանում նստել էր «Ժառանգություն» խմբակցության անդամների համար նախատեսված տեղում: Սամվել Ալեքսանյանը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանից հետաքրքրվել էր. «Ինչի՞ չունեք իմ հետ»: Անահիտ Բախշյանն «Առավոտին» պատմեց. «Ասացի, թե քանի դեռ դու ընտրությունների վրա քո մութ ազդեցությունն ես թողնում՝ մենք քեզ հետ չե՛նք ունենալու: Ինքն ասաց՝ ես ի՞նչ կապ ունեմ, ես ոչ մի կապ չունեմ: Ես ասացի՝ այո՛, երեսին կապ չունես, բայց տակից՝ ստորգետնյա, ի՜նչ ասես անում ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել