Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՍԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Մայիս 16,2009 00:00

Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենց երկիրը պատրաստ է աջակցել հայկական կողմին՝ Երեւանի քիմիական գործարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքները վերացնելու համար:

Տ. Սարգսյանն էլ նշել է, որ Հայաստանում գործում է հազարից ավելի համատեղ ներդրումով ձեռնարկություն, եւ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավորինս աջակցել դրանց: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տրանսպորտի, էներգետիկայի բնագավառների, ինչպես նաեւ պետական պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների գործունեությանն առնչվող հարցեր: Վարչապետն անդրադարձել է նաեւ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ-ին փոխանցված արդյունաբերական եւ գիտական ձեռնարկությունների տարածքում տնտեսական գոտիների ստեղծման գործընթացն արագացնելու խնդրին: Ս. Իվանովը հավաստիացրել է, որ այն ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է եւ առաջիկայում լուծում կստանա:

Քննարկվել է նաեւ 2014-ին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստման շրջանակում նախատեսվող շինարարական աշխատանքներին Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ շինանյութերի մատակարարման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել