Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ՝ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՆՈՒՅՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ

Մայիս 16,2009 00:00

Երեկ «Առավոտին» զանգեց թիվ 20 դպրոցի տարրական դասարանի աշակերտներից մեկի ծնողը եւ խնդրեց, որ երբեմն չմոռանանք լավ բաների մասին էլ գրել: Իսկ այս դեպքում լավը, ըստ ծնողի, այն հուզիչ ավարտական հանդեսն էր, որ կազմակերպել էր հիշյալ դպրոցի դասվար Սուսաննա Մուշեղյանը: Երեխաները բեմադրել էին հայկական հեքիաթների մոտիվներով մի ներկայացում, եւ իրենց յուրահատուկ արտիստիզմով ցուցադրում էին չորս տարիների ընթացքում իրենց սովորածը՝ հայրենասիրություն, ծնողասիրություն, ազգասիրություն, երախտագիտություն… Ծնողներից մեկն էլ, իր երախտիքը հայտնելով դասվարին, նկատեց, որ եթե Թումանյանը ասում էր՝ եկեք բարի աչքերով նայենք իրար, ապա Սուսաննա Մուշեղյանն իրենց երեխաներին սովորեցրել է բարի աչքերով նայել աշխարհին, այս դաժանացած աշխարհում ավելի եր կար մնալ մանկության եւ հեքիաթների մեջ, տեսնել աշխարհի «հեքիաթական» կողմը…

Իսկ այդ ընթացքում իրենց սիրելի ընկեր Մուշեղյանին լքել չցանկացող փոքրիկները իրար մեջ գաղտնի պայմանավորվում էին՝ չհանձնել թեստային ավարտական քննությունը, որպեսզի չտեղափոխվեն միջին դպրոց ու մնան իրենց ուսուցչուհու մոտ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել