Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿԻՐ ՉԷ

Մայիս 16,2009 00:00

«Ինձ համար դժվար է մեկնաբանել սեփական նախագահի հայտարարությունները, սակայն կարող եմ նշել, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշումն անփոփոխ է. Ֆրանսիան աննպատակահարմար է գտնում այդ երկրի լիարժեք անդամությունը Եվրամիությունում»:,- «ԱրմԻնֆո»-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆը:

«Մենք նպատակահարմար եւ ճիշտ ենք համարում Թուրքիայի հետ սերտ հարաբերությունները: Անկասկած, հարկավոր է զարգացնել այդ երկրի հետ տնտեսական, մշակութային եւ, ինչու ոչ, նաեւ քաղաքական կապերը: Դա միանգամայն բնական գործընթաց է, հատկապես՝ մեր ընդհանուր խնդիրների լույսի ներքո, որոնք մենք պետք է լուծենք, մասնավորապես, էներգետիկայի ուղղությամբ: Սակայն դա դեռ չի նշանակում, թե Թուրքիան եվրոպական հեռանկար ունի, քանի որ Թուրքիան եվրոպական երկիր չէ»,- ամփոփել է Սմեսոֆֆը: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, թե Թուրքիան չի կարող հավակնել տեղի Եվրամիությունում: Ֆրանսիայի նախագահը նաեւ հաղորդել է, որ այսօրվա դրությամբ առաջնային չի համարում Թուրքիայի եվրոպական հեռանկարի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031