Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ՀԱԷԿ-Ի ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Մայիս 16,2009 00:00

Ֆրանսիան քննարկում է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը իր մասնակցության հնարավորությունը: Այդ մասին «Արմինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆը:

«ՀՀ կառավարության կողմից՝ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը մեր մասնակցության վերաբերյալ առաջարկությունը ստացել ենք բավականին վերջերս: Դա նոր նախագիծ է, որը մեր կողմից տրամադրվել է «Արեւա» ընկերության մասնագետների քննարկմանը, որոնք այժմ ուսումնասիրում են այդ նախագծի կոնկրետ հեռանկարները: Միայն վերջնական եզրակացությունից հետո նոր կարելի է խոսել Հայկական ԱԷԿ-ի շինարարությանը Ֆրանսիայի մասնակցության մասին»,- նշել է դեսպանը:

Areva NP S.A.S-ը գերմանա-ֆրանսիական ընկերություն է, որը հանդիսանում է AREVA եւ Siemens AG ընկերության դուստր կազմակերպությունը, զբաղվում է ատոմային էլեկտրակայանների սարքավորումների մշակմամբ եւ արտադրությամբ: Ըստ PA Consulting Group գնահատականների, շինարարությունը, էներգաբլոկի 1200ՄՎտ հզորության դեպքում, Հայաստանի վրա կնստի $5,2-7,2 մլրդ: Նոր ԱԷԿ-ի սպասվող սակագները կկազմեն 7,2-12,7 ցենտ՝ 1 կՎտ ժամ էլեկտրաէներգիայի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031