Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏԸ ԵՎ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ

Մայիս 16,2009 00:00

Սպորտը գեղեցկություն է: Դրա համար էլ տասնյակ միլիոնավոր մարդիկ իրենց կյանքն առանց սպորտի չեն պատկերացնում: Ասվածը հավասարապես վերաբերում է ինչպես խաղային, այնպես էլ անհատական մարզաձեւերին: Մարզական պայքարի գեղեցիկ դրվագներն ակնթարթ են տեւում: Աչքդ թարթեցիր՝ պահն անցած է անվերադարձ ու այլեւս չի կրկնվի:

Մարզական լուսանկարչությունը, ասես, հենց դրա համար է ստեղծվել. որսում է հանդիսատեսի աչքից վրիպած հենց այդ, շատ հաճախ՝ նաեւ չնկատված ու չգնահատված ակնթարթները՝ դրանք ավելի ուշ վայելելու անգնահատելի հնարավորություն ընձեռելով:

Ժամանակակից սպորտում անչափ կարեւորվում է նաեւ դրամ վճարած հանդիսականի լրացուցիչ սպասարկումը: Այսինքն, սպորտը նաեւ բիզնես է: Եվ հենց այստեղ նրան օգնության է հասնում շոուն: Այն ավելի շատ թվով հանդիսատես է բերում դահլիճ կամ ստադիոն: Եվ պատահական չէ, որ այս կամ այն մարզական իրադարձության կազմակերպիչները մարզական պայքարի ընդմիջումները կամ դադարները «լցնում» են ինչ-ինչ մշակութային համարներով, որոնք, որպես կանոն, անպայման «sexi» են լինում: Այս գործում, թերեւս, հավասարը չունեն եւ մրցակցությունից դուրս են բասկետբոլը, որտեղ աղջիկների պարային խմբերը զբաղեցնում են մարզասերներին, եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Վերջինի պարագայում գեղեցկուհի մոդելները հերթական ռաունդի թիվն են պտտում ռինգում՝ այդպիսով նույնիսկ արյունն ու այտուցվածքները տանել չկարողացող այցելուներին «գամված» պահելով պայքարի կիզակետ հանդիսացող 6×6 մետր տարածքի վրա:

\"\"\"\"\"\"\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել