Աբովյան քաղաքում կայացավ կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Էստոնիայի եւ Ղազախստանի ազգային հավաքականները:
Դաշտի տերերին 3:0 խոշոր հաշվով հաղթելուց հետո՝ էստոնուհիները երկու օր անց առավելության հասան նաեւ Ղազախստանի նկատմամբ՝ 2:1, եւ, անկախ այսօր կայանալիք Հայաստան-Ղազախստան խաղում գրանցվելիք արդյունքից, իրենց համար ապահովեցին մրցաշարի հաղթողի կոչումը: