Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Պայքարը շարունակում է 3-րդ տեղում

Մայիս 16,2009 00:00

Բուլղարիայի մայրաքաղաքում շախմատի՝ երկու շրջանով անցկացվող «Bosna 2009» միջազգային մրցաշարի (այն ավանդաբար կազմակերպում է համանուն շախմատային ակումբը) էլիտար խմբի մասնակից վեց գրոսմայստերները, որոնց մեջ է նաեւ մեր հայրենակից, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, երեկ խաղատախտակների առջեւ նստեցին յոթերորդ անգամ: Մովսիսյանը մինչ այդ Բոսնիա եւ Հերցեգովինայի դրոշի ներքո հանդես եկող Իվան Սոկոլովի հետ պարտիան 29-րդ քայլում ոչ-ոքի ավարտելուց հետո, իր անվան դիմաց գրանցել էր 3,0 միավոր եւ զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել