Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Յոթերորդ տուրն անհաջող ստացվեց

Մայիս 16,2009 00:00

Սենտ-Լյուիսում ընթացող շախմատի Ամերիկայի տղամարդկանց անհատական առաջնության մասնակիցները երեկ հանգստանում էին: Իսկ նախորդ օրը կայացած 7-րդ տուրում սեւ խաղաքարերով հանդես եկող երկու հայ գրոսմայստերներն անհաջողության մատնվեցին:

Վարուժան Հակոբյանը պարտվեց Հակիրա Նակամուրային, իսկ Մելիքսեթ Խաչիյանը՝ Իլդար Իբրահիմովին: Միավորի կորուստը հատկապես նկատելի էր մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Վարուժանի համար, որը դրանից հետո նույն 4,5 միավորով նահանջեց հինգերորդ հորիզոնական: Ճիշտ է, նա Գատա Կամսկուն, Հակիրա Նակամուրային, Ալեքսանդր Օնիշչուկին եւ Ռոբերտ Հեսսին զիջում է ընդամենը կես միավոր:

Իսկ ահա Խաչիյանը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել իր վաստակած 2,5 միավորի սահմանը, որի պատճառով էլ ամեն մի հերթական տուրից հետո նահանջում է: Այժմ Մելիքսեթն ընթանում է 21-րդ հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել