Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը հաշվարկել է վնասի չափը

Մայիս 16,2009 00:00

\"\"Երեկ, «Նաիրիտ» քիմիական գործարան այցելության ժամանակ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ, իր կարծիքով, այնքան էլ հավանական չէ, որ գործարանում պայթյունը կարող էր տեղի ունենալ «արհեստական միջամտության արդյունքում»:

Նախարարի խոսքերով. «Տեղի է ունեցել ինչ-որ տեխնոլոգիական պրոցեսի խախտում, բայց մինչ այդ գործարանը նորմալ աշխատել է: Իսկ թե ինչն է եղել տեխնոլոգիական պրոցեսի խախտման պատճառը՝ ուսումնասիրության արդյունքները ցույց կտան: Բացի այդ, գործարանը պարբերաբար անցել է անվտանգության ստուգումներ, եւ եթե մաշվածության հետ կապված խնդիրներ լինեին, ապա այն պարզապես չէր վերագործարկվի»: Ըստ նախարարի, արտադրամասի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ $150 հազար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել