Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյանին չեն հավատում

Մայիս 16,2009 00:00

\"\"Երեկ հրավիրած ասուլիսում առաջիկա ընտրություններում Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը հրապարակեց «Երաշխիքներ երեւանցիներին» կարգախոսը, որով իրենք առաջնորդվում են այս ընտրություններում, եւ որն, ըստ նրա, շատ արդիական է: Նա նաեւ կարգախոսին համահունչ խոստումներ տվեց երեւանցիներին՝ ընտրվելու դեպքում լուծել նպաստների հարցը, քաղաքային տրանսպորտը դարձնել 50 դրամ, Երեւանի համար սեփական հեռուստաընկերություն հիմնել: Կարապետիչը վստահություն հայտնեց նաեւ, որ իր կուսակցությունը կհավաքի 10 տոկոսից ավելի ձայն: Լրագրողների խնդրանքով համադրելով իր վստահությունը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հրապարակած տվյալները՝ Կարապետիչը կոչ արեց չհավատալ դրանց: Նա խորհուրդ տվեց սոցիոլոգներին հարցում անցկացնել, թե ինչքանո՞վ են իրենց վստահում մարդիկ: Ըստ Կարապետյանի՝ «զրո»: Բանախոսի համոզմամբ՝ հիմնական պայքարը լինելու է ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ, սակայն վերջինս գործի կդնի իր բոլոր լծակերը: Մինչդեռ ինքը՝ Տիգրան Կարապետյանը, իր կարծիքով՝ մրցակից չունի: Քանի որ մրցակցությունը լինում է մի դաշտում, իսկ ինքը մի դաշտում է, մյուս թեկնածուները՝ ուրիշ: Նրա համոզմամբ, ինքն ունի ազնիվ ընտրող, ով համակրում է իրեն: Ի դեպ, նա հայտարարեց նաեւ, որ իր փողերը բերել է Հայաստան ու 10 տարում ծախսել է մոտ 10 մլն դոլար: Այսինքն՝ «Ես կիսվում եմ իմ ժողովրդի հետ եւ երբեք չեմ փոխում իմ դիրքորոշումը»: Ընտրամարաթոնի մեկ այլ մասնակից էլ՝ ՀԱՍԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Մովսես Շահվերդյանը, երեկ հայտարարել է, որ իրենք հիմնականում բակային հանդիպումներ են կազմակերպում, իսկ քարոզարշավի վերջին օրերին ավելի են ակտիվացնելու հանդիպումները ժողովրդի հետ: Իրենց առավելությունը մյուս կուսակցությունների նկատմամբ նա համարում է այն, որ իրենք ներկայացնում են աշխատավորների շահերը: Նա երեւանցիներին խորհուրդ է տվել՝ չհավատալ որեւէ թեկնածուի խոստումներին: Իր մեկնաբանությամբ՝ իր կուսակցությունը խոստումներ չի տալիս, այլ տալիս է գաղափարական ընտրության հնարավորություն: Շահվերդյանը վստահ է, որ ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱՍԿ-ը կանցնեն 7 տոկոսի շեմը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել