Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐ ՀԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

Մայիս 16,2009 00:00

\"\"

Երեկ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքում, որը տեղի ունեցավ Մատենադարանին հարող տարածքում, ներկա էին նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, այս օրերին Երեւանում գտնվող Պիտեր Սեմնեբին եւ Երեւանում նրա ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն: ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը երեկ հենց հանրահավաքի վայրում կարճատեւ զրույց էր ունեցել Պիտեր Սեմնեբիի հետ, «Առավոտին» փոխանցեց, որ դիվանագետը հետաքրքրված է եղել ընդդիմության այդ հանրահավաքով, տպավորված է հավաքվածների թվաքանակով եւ մտահոգված՝ նրանց անվտանգությամբ: Վլ. Կարապետյանը նաեւ հավելեց, որ այսօր տեղի է ունենալու Պիտեր Սեմնեբիի եւ ՀԱԿ ներկայացուցիչների հանդիպումը: Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, նաեւ քաղբանտարկյալներին ու առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել