Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսը կդիտի, կեսը՝ ոչ

Մայիս 15,2009 00:00

Ռուսաստանցիների գրեթե կեսը (47%) մտադիր է դիտել «Եվրատեսիլ-2009»-ի եզրափակչի ուղիղ հեռարձակումը։ Հարցման արդյունքում նման տվյալներ է ստացել Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնը։ Այդ մասին հաղորդում է rbc.ru-ն։ Առավել շատ «Եվրատեսիլը» դիտելու են միջին մեծության քաղաքների բնակիչները (53%)՝ կանայք (54%) եւ 18-24-տարեկանները (64%)։ Ռուսաստանի բնակիչների 37%-ը մտադիր չէ դիտել մրցույթի եզրափակիչը։

Առավել շատ երգի մրցույթը չեն դիտելու մոսկվայաբնակները, Պետերբուրգի եւ այլ խոշոր քաղաքների բնակիչները (45-46%)։ Նրանց թվում են տղամարդիկ (45%) եւ 60-ից բարձր տարիքային խումբը (47%): Եվս 16%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Փորձագետների տվյալների համաձայն՝ ռուսների մեծ մասը (71%) տեղյակ է, որ «Եվրատեսիլը» այս տարի տեղի է ունենում Ռուսաստանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել