Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հաղթողի անունը՝ տիեզերքի՞ց

Մայիս 15,2009 00:00

Մայիսի 16-ին «Եվրատեսիլ-2009»-ի հաղորդավարները եզրափակիչի ժամանակ կապ կհաստատեն Միջազգային տիեզերական կայանի հետ։ Այդ մասին հայտարարել է մրցույթի երաժշտական պրոդյուսեր Յուրի Ակսյուտան։ Իսկ ըստ որոշ լրատվամիջոցների՝ մրցույթի հաղթողի անունը հայտարարվելու է հենց տիեզերքից։

Մոսկվայում անցկացվող «Եվրատեսիլն» արդեն մտել է մրցույթի պատմության մեջ՝ իբրեւ ամենաթանկ շոու։ Մրցույթի համար ծախսվել է ավելի քան 24 միլիոն եվրո եւ, ըստ կազմակերպիչների, դա անհնար է փոխհատուցել։ Այս մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը։

Նշենք նաեւ, որ այս տարի եզրափակիչի քվեարկությունն ընթանալու է նոր կարգով, այսինքն՝ հեռուստադիտողի հետ միասին հաղթողին որոշելու է նաեւ 42 անդամ երկրների պրոֆեսիոնալ ժյուրին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել