Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կարլսենի «չբացառվող» անակնկալը

Մայիս 15,2009 00:00

Սոֆիայում մեկնարկեց շախմատի «Mtel Masters» գերմրցաշարը, որտեղ հանդես են գալիս աշխարհի ներկայիս առաջին մեծության աստղերը (մրցաշարին չի մասնակցում գրոսմայստերական աստղաբույլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը համարվող Լեւոն Արոնյանը): Առաջին տուրում դեռ վերջերս որպես «Հրաշամանուկ» բնութագրվող, բայց վաղուց արդեն կայացած բարձրակարգ շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կարլսենը պարտության մատնեց ժամանակակից շախմատում եղանակ ստեղծողներից մեկին՝ բուլղարացի Վեսելին Տոպալովին: Վերջին շրջանում շարունակվում է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի անհաջողությունների շարքը: Նա տանուլ տվեց մարզաձեւի ռուսական դպրոցի սան, բայց այսօր Իսպանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Ալեքսեյ Շիրովին: Վան Յուե (Չինաստան)-Լենյեր Դոմինգես (Կուբա) դիմակայությունն ավարտվեց խաղաղ ելքով: Երեկ կայացած երկրորդ տուրում զույգեր կազմել էին Շիրովն ու Տոպալովը, Դոմինգեսն ու Կարլսենը, Իվանչուկն ու Վան Յուեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել