«Bosna 2009» միջազգային ներկայացուցչական մրցաշարի 5-րդ տուրում, որի գլխավոր մրցաշարին մասնակցում են վեց անվանի գրոսմայստերներ, բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Վեցերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի ներկայացուցիչ Պավել Էլյանովը: Երկրորդ տեղում ընթացող Բորկի Պրեդոեւիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) նրանից ետ է մնում մեկ միավորով: Իսկ Սերգեյ Մովսիսյանը եզրափակում է առաջատարների եռյակը՝ 2,5 միավոր: