Շախմատի Ամերիկայի տղամարդկանց անհատական առաջնությունում, որին մասնակցում են 24 գրոսմայստերներ, եւ որոնցից երկուսն այդ իրավունքն ստացած գեղեցիկ սեռի ներկայացուցիչ են, շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ Վարուժան Հակոբյանը: Վեցերորդ տուրում նա ուժերը չափեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն իր հետ բաժանող Յուրի Շուլմանի հետ: Նրանց պայքարն ավարտվեց ոչ-ոքի: Երկու գրոսմայստերներն էլ պահպանեցին դիրքերը: Ցավոք, Մելիքսեթ Խաչիյանը տանուլ տվեց Ջոել Բենջամինին եւ 2,5 միավորով նահանջեց 15-րդ հորիզոնական:
Յոթերորդ տուրում Վարուժանի մրցակիցը Հարիկա Նակամուրան է, իսկ Մելիքսեթինը՝ Իլդար Իբրահիմովը: