Լրահոս
Օրվա լրահոսը

21 մրցանակակիր

Մայիս 15,2009 00:00

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում հանդիսավոր արարողությամբ կեզրափակվի «Հանրապետության նախագահի մրցանակ- 2008» ամենամյա մրցույթը: Հանրապետության նախագահի պատվավոր մրցանակին կարժանանան մրցութային հանձնաժողովների կողմից ընտրված 188 մասնակիցներից 21 լավագույնները: Մրցանակներ կհանձնվեն «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց», «Բնական գիտություններ», «Ֆիզիկա», «Տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Գրականություն», «Արվեստ», «Կերպարվեստ եւ կինո», դասական երաժշտության «Երգեցողություն» եւ «Գործիքային կատարում» անվանակարգերի հաղթողներին: «Բժշկագիտություն», «Հումանիտար գիտություններ», «Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն եւ ծրագրեր» եւ երիտասարդական մրցանակի «Գրականություն» բնագավառներում այս տարի հաղթողներ չկան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել