Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Որոշեց «աղբը դուրս չհանել»

Մայիս 15,2009 00:00

\"\"ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ արտահայտվեց «Ալ-Ղաիդայի» անդամների հարցաքննությունների լուսանկարների հրապարակմանը: Ավելի վաղ Օբաման պնդում էր, որ փակվի Գուանտանամո բանտը եւ գաղտնազերծվեն ահաբեկչության մեջ մեղադրվողները՝ հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Իսկ այժմ կտրուկ շրջադարձ կատարեց: Այդ քայլը, ըստ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի, երկարատեւ քննարկումների եւ մտորումների արդյունք էր: Իր կարծիքը Օբաման փոխել է ամերիկյան գեներալների հետ խորհրդակցություններից հետո, երբ վերջիններս մտահոգություն են հայտնել, որ լուսանկարները կարող են աշխարհում սրել հակաամերիկյան տրամադրությունները: Ինչպես լրագրողներին ասաց Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը՝ նախագահն անհանգստացած է, որ նման լուսանկարների հրապարակումը կարող է այսօր վտանգի ենթարկել ամերիկյան զինծառայողներին, որոնք պաշտպանում են ազատությունը Իրաքում, Աֆղանստանում եւ աշխարհի այլ կետերում: Լուսանկարների հրապարակման անհրաժեշտությունը պնդում է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը, որի հայցն ընդունել էր դատարանը: Իրավապաշտպանների ընդդիմախոս հանդիսացող ԱՄՆ արդարադատության նախարարությունը պարտվել էր թե դաշնային եւ թե վերաքննիչ դատարաններում: Պաշտպանության նախարարությունը դատարան փոխանցելու համար արդեն պատրաստել է առաջին 44 լուսանկարների խմբաքանակը: Օբամայի նոր դիրքորոշումը քննադատության է արժանացել Դեմոկրատական կուսակցության ազատական թեւի կողմից, որը գտնում է, որ ԱՄՆ նախագահը դրժել է իր խոստումը՝ կառավարության գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ եւ վերահսկելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել