Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կրոնական ահաբեկումներ՝ Լոռու մարզում

Մայիս 15,2009 00:00

Լոռու մարզում կրոնական անհանդուրժողականությունը գնալով զանգվածային բնույթ է ստանում: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի օրերս հաղորդած ռեպորտաժի, «Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը նախաձեռնել է՝ եկեղեցու սրբերի անուններով կոչել մարզի մշակութային, կրթական հաստատությունները…•Եպիսկոպոսի մտադրության նպատակակետն այս պահին Վանաձորում նախադպրոցական հաստատություններն են: Առայժմ 2 մանկապարտեզ է կրում սրբերի՝ Սուրբ Սարգսի եւ Մարիամ Աստվածածնի անունները: Մնացած 28 մանկապարտեզների տնօրենները թեեւ դեմ չեն առաջարկին, սակայն սպասում են փաստաթղթային ձեւակերպումներին»:

Սակայն սա ընդամենը սկիզբն էր: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը հետզհետե ավելի ակտիվ եւ զանգվածային միջոցառումներ է նախաձեռնում: Երեկ թեմի առաջնորդը Վանաձորում հանդիպել է դպրոցների տնօրենների հետ, որին մասնակցել են մարզպետը, քաղաքապետը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը: Տնօրեններին հրահանգվել է ակտիվ աշխատանք տանել «աղանդավորների» դեմ, որի արդյունքը չի հապաղել: Արդեն այսօր Վանաձորի թիվ 9 դպրոցում ուսուցիչները սկսել են աշակերտների հարցաքննությունը, թե ով որ եկեղեցին է հաճախում: Ուսուցիչները սպառնացել են, որ եթե աշակերտները հաճախեն «աղանդավորականների», այսինքն, Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ մյուս եկեղեցիների հավաքներին, խստագույնս կպատժվեն: Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխաները լացելով են դպրոցից տուն վերադառնում: Վերջերս Լոռու Ջրաշեն եւ Չիգդամալ գյուղական դպրոցներում նման գործունեությամբ են զբաղվել արդեն ոստիկանները:

Հ. Գ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կրոնական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որտեղ եկեղեցին կարող է «պետական գործառույթներ» իրականացնել: Ենթադրվում է, որ եկեղեցու թիրախը դպրոցներն են լինելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել