Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկօրյա ջրազրկում՝ Կապանում

Մայիս 15,2009 00:00

\"\"Մայիսի 12-ին Կապան մարզկենտրոնը խմելու ջրով ապահովող Գեղի ջրատարում վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով քաղաքի ավելի քան 5 թաղամաս օրվա մեծ մասը ջրազրկվել էր: Բարիկավանի տարածքում վնասվել էր ջրատար խողովակը: «Հայջրմուղկոյուղու» Հարավային մասնաճյուղի Կապանի տեղամասի աշխատակիցներից 14 ժամից ավելի պահանջվեց 190 կմ խողովակաշարի վթարված հատվածը գտնելու համար: Խնդիրը բարդ էր, քանի որ ջրատարի մատույցներով անցած կամ աշխատող էքսկավատորը վնասել էր խողովակը, սակայն էքսկավատորավարը դրա մասին ոչ մեկին չէր ասել: «Հայջրմուղկոյուղու» Կապանի տեղամասի գլխավոր ինժեներ Լեոնարդ Սարգսյանի ասելով, վթարի օրվա երեկոյան ժ. 20-ից ջուրը նվազել էր, ինչն էլ առիթ էր տվել ենթադրել վթարի մասին: Ըստ մեր զրուցակցի, վթարը վերացվել է հաջորդ օրը, իսկ մինչ այդ՝ բաժանորդներին ջուր է մատակարարվել հորակարգավորիչ ջրամբարից: Այժմ Կապանում ջրամատակարարումը հաստատված գրաֆիկով է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել