Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին սողանքներ ու փլուզումներ

Մայիս 15,2009 00:00

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի սողանքային ակտիվ գոտում շարունակում են նոր դեպքեր գրանցվել: Սողանքի հետեւանքով այս շաբաթ փլվել է գյուղի բնակիչ Գագիկ Բաղդասարյանի հացատունը, իսկ անցած շաբաթ փլվել էր Ժենյա Առուստամյանին պատկանող հավաբունը: Դեպքը տեղի էր ունեցել հենց այն պահին, երբ տիկին Ժենյան նոր էր դուրս եկել հավաբնից: Գյուղի բնակիչների խոսքով, գյուղի հարավային հատվածում գտնվող սողանքային գոտին օրեցօր ավելի վտանգավոր է դառնում, ամեն օր մի նոր արտառոց դեպք է լինում, ու մարդիկ վախը սրտներում ու վատի սպասումով շարունակում են ապրել:

Հողն այստեղ ճաքճքել է եւ մշակման համար դարձել անպիտան: Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի խոսքով, իրենք մեկ անգամ չէ, որ մարզային իշխանություններին տեղյակ են պահել ու ահազանգել: 2007 թվականին Քարահունջ գյուղի սողանքային գոտում բնակվող 8 ընտանիքի կառավարության միջոցներով փոխհատուցում է տրվել ու նրանք տեղափոխվել են: Գյուղապետը նկատեց, սակայն, որ վթարային տների թիվը օրեցօր ավելանում է: Ու 1300 բնակիչ ունեցող գյուղում ապրողները չեն դադարում ահազանգել: Բախտի քմահաճույքին մնացածներին այլ բան չի մնում՝ քան հույսը չկտրելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել