Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կամ ինչպես կարող է դ առնալ միլիոնատեր

Մայիս 15,2009 00:00

Բանկի կառավարչի «բերրիության» առասպելը հօդս ցնդեց

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գ. Մարկոսյանը մայիսի 11-ին կայացրեց քրեական գործ հարուցելու մասին որոշում՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարչի դեմ: Նախ, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում ստացավ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության նախագահից: Կատարվեցին ուսումնասիրություններ «Գորիս» մասնաճյուղում:

Ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց, որ 2006-2008թթ. ընթացքում «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանը, կանխիկ կամ փոխանցման կարգով ստանալով կեղծ փաստաթղթեր, դրանց օգտագործման միջոցով ավելի քան 95 անձանց անվամբ ձեւակերպել է վարկեր: Նա ընդհանուր առմամբ խաբեությամբ 95 անձանցից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 310 մլն դրամ գումար: Գումարը տնօրինել էր իր հայեցողությամբ, ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի՝ այն օգտագործել էր «իր կողմից փաստացի ղեկավարվող ընկերությունների գործունեության ընթացքում, ինչպես նաեւ՝ անձնական կարիքների համար»: Գորիսի «միլիոնատեր» կառավարիչը այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում փաստաթղթեր կեղծելու միջոցով մասնաճյուղի հաճախորդ, «Որոտանի ՀԷԿ» ՓԲ ընկերության հաշվեհամարից, առանց ստորագրության եւ կնիքի, կեղծ «մեմորիալ» օրդերների միջոցով ստացել եւ հափշտակել էր եւս 190 մլն դրամ: Այդ հափշտակութան հետեւանքով հաշվեհամարի գումարը պակասել էր: Եվ նա 143 մլն դրամի փոխանցում է կատարել մարտի 31-ին իր կողմից փաստացի ղեկավարվող «Պայծառ ապագա» եւ «Բերրիություն» ընկերությունների անվամբ: Ընդհանուր 245 մլն դրամի կեղծ վարկերի գումարից 190 մլն դրամն առանց ստորագրության, կեղծ օրդերներով մուտքագրել է «Որոտանի ՀԷԿ» ՓԲԸ հաշվեհամարին:

Ըստ նախաքննության մարմնի, Հովիկ Բախշյանի կողմից նշված վարկերի ձեւակերպումները կրել են պարբերական բնույթ, 555 մլն դրամը հափշտակվել է ինչպես նրա կողմից փաստացի ղեկավարվող ընկերությունների գործունեության ընթացքում եւ անձնական կարիքների համար օգտագործելու, այնպես էլ նախորդ վարկերը կամ դրանց տոկոսները մարելու նպատակով: Հ. Բախշյանը թաքցրել, խեղաթյուրել է նախկինում հափշտակած գումարների իրական բնույթը, ծագման աղբյուրները, տեղաշարժը, «օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները»:

Հովիկ Բախշյանի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ նյութերով հարուցվել է քրեական գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել