Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենտելը» բողոքում է

Մայիս 15,2009 00:00

«ԱրմենՏել» ընկերությունը քննարկում է, բողոքարկե՞լ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա որոշումը դեմ, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ հանձնաժողովը նախօրեի նիստում որոշում է կայացրել «ԱրմենՏելին» 12 մլն դրամով տուգանելու մասին՝ մի քանի ընկերությունների ելքային ձայնային ծառայություններ տրամադրելու կարգը խախտելու համար: Այս առնչությամբ «ԱրմենՏելի» լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին. «Պետք է մեր, ինչպես նաեւ անկախ իրավաբանների հետ խորհրդակցենք, արժե՞ հիմա բողոքարկել, թե՞ ոչ: Մենք համաձայն չենք հանձնաժողովի այդ որոշման հետ: Ընդունում ենք, որ խախտում եղել է, բայց, հանձնաժողովի ներկայացմամբ, մենք մի քանի ընկերությունների նույն ժամանակահատվածում չենք տրամադրել ելքային ձայնային ծառայություններ, հետեւաբար ստացվում է՝ իրենք տուգանքը կայացրել են ամեն մի ընկերության մասով առանձին: Այսինքն, մեկ խախտումը ընդունել են որպես մի քանի խախտում»: Նշենք, որ հանձնաժողովը նախորդ տարի եւս նման որոշում էր կայացրել եւ «ԱրմենՏելին» տուգանել էր 28 մլն դրամով: Այս որոշումը ընկերությունը բողոքարկել է: Դատական վճիռը դեռեւս կայացված չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել