Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաներին կարգելե՞ն բիզնեսով զբաղվել

Մայիս 15,2009 00:00

Երեկ կառավարությունը հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստում ասել է. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ: Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք՝ պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվում է: Այս օրենքը ունի նաեւ հակակոռուպցիոն բովանդակություն, եւ մենք ունենք նաեւ այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը եւ կատարում ենք այս նախագիծը հաստատելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել