Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական գազը Հայաստանում է

Մայիս 15,2009 00:00

Իրանական գազը արդեն երեկվանից մատակարարվում է Հայաստան: Պայմանավորվածության համաձայն, Հայաստանը գազի դիմաց պետք է վճարի էլեկտրաէներգիայով: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում: Հիշեցնենք, որ մայիսի 11-13-ը Երեւանում էին Իրանի՝ գազի արտահանման ազգային ընկերության ներկայացուցիչները, եւ հենց այդ հանդիպման ժամանակ էլ տրվել է Իրան-Հայաստան գազատարի տեխնիկական հրահանգը: Ըստ 2 պետությունների միջեւ կայացած համաձայնության, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր խմ գազի դիմաց Հայաստանը պետք է այդ պետությանը վերադարձնի 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Նախարարության տեղեկացմամբ, մատակարարվող գազի ծավալները որոշվելու են փոխհամաձայնեցված սկզբունքով, այսինքն, նայած, թե Իրանը այդ պահին որքան ծավալի գազ է պատրաստ մատակարարել, կամ որքան էլեկտրաէներգիայի պահանջարկ ունի: Նշենք, որ մատակարարված գազից էլեկտրաէներգիան պետք է արտադրի «Երեւանի ՋԷԿ»-ը: Այս գործարքը Հայաստանի համար շահավետ է այնքանով, որ, ըստ էության, Իրանին վերադարձվող էլեկտրաէներգիան ավելի քիչ է, քան հնարավոր է ստանալ ստացվող գազի օգտագործումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել