Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅԹՅՈՒՆ «ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Մայիս 15,2009 00:00

\"\"

Երեկ «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ, զոհվել է հիշյալ արտադրամասի 3 աշխատակից: Նույն արտադրամասի մեկ աշխատակից ծանր վիրավորվել է, եւս երեք աշխատակիցների որոնումները, որոնք պայթյունի պահին գտնվել են արտադրամասում, երեկ մինչեւ ուշ երեկոյան շարունակվել են: Ն. Գրիգորյանի մատուցմամբ, տարբեր աստիճանի այրվածքներով ու թունավորումներով հիվանդանոց են տեղափոխվել 17 հոգի, այդ թվում՝ հրշեջներ եւ փրկարար ծառայության աշխատակիցներ, մինչդեռ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի ծառայության փոխանցմամբ, տուժածների թիվը 8-ն է: Արտադրամասում բռնկված հրդեհը երեկ ժ. 22:25-ի դրությամբ ամբողջությամբ մարված էր, նախնական տվյալներով՝ վտանգավոր արտանետումներ չկան: Հիշեցնենք, որ ավելի վաղ, ժ. 20:00-ի դրությամբ, Շտապ օգնության ծառայության օպերատիվ բաժնի ավագ բժշկուհի Էլմիրա Գեւորգյանը «Ա1+»-ին հաղորդել էր 5 զոհի եւ 16 վիրավորի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել