Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկաները մրցում են Սոֆիայում

Մայիս 14,2009 00:00

Երեկ Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկեց շախմատի ավանդական «Mtel Masters» միջազգային հինգերորդ գերմրցաշարը (21-րդ կարգ), որին մասնակցում են աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից վեցը: Նրանք են. Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Ալեքսեյ Շիրով (Իսպանիա), Վան Յուե (Չինաստան), Լենյեր Դոմինգես (Կուբա): Այս շախմատիստները երկու շրջանով կպայքարեն ոչ միայն հաղթողին որոշելու, այլեւ 300 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդի առյուծի բաժնին տիրելու համար:

Առաջին տուրում վիճակահանությունը միմյանց դեմ հանել է Կարլսենին եւ Տոպալովին, Իվանչուկին եւ Շիրովին, Վան Յուեին եւ Դոմինգեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել