Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսիսյանը շտկում է վիճակը

Մայիս 14,2009 00:00

\"\"

 

Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, (նկարում) որը շախմատի «Բոսնա 2009» միջազգային մրցաշարի ֆավորիտն է համարվում, անհաջող մեկնարկից հետո աստիճանաբար շտկում է դրությունը մրցաշարային աղյուսակում: Չորրորդ տուրում Մովսիսյանը պարտության մատնեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Հաոյին եւ, վաստակած միավորների քանակը հասցնելով 2,0-ի, բարձրացավ երրորդ հորիզոնական: Հինգերորդ տուրից առաջ առաջատարը ուկրաինացի Պավել Էլյանովն է, որը կորցրել է ընդամենը կես միավոր: Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացնող Բորկի Պրեդոեւիչը 2,5 միավորով երկրորդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել