Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբյանն առաջատար դարձավ

Մայիս 14,2009 00:00

\"\"Սենտ Լուիսի «Chess Club and Shcolastic Center of Sent Luis»-ում շարունակվում է շախմատի Ամերիկայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

Հինգերորդ տուրում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (նկարում) սեւերով առավելության հասավ Յան Էլվեստի նկատմամբ, իսկ առաջնության մասնակից մյուս հայ շախմատիստը՝ Մելիքսեթ Խաչիյանը, պարտվեց Ռոբերտ Հեսսին: Այդ հաղթանակից հետո Վարուժանն իր անվան դիմաց գրանցեց 4,0 միավոր եւ Յուրի Շուլմանի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մելիքսեթ Խաչիյանը 2,5 միավորով 12-րդն է:

Երեկ վեցերորդ տուրում Հակոբյանը սպիտակներով հանդիպում էր Շուլմանի հետ, իսկ Խաչիյանի մրցակիցը Ջոել Բենջամինն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել