Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՑՔԸ ԲԱԽՎԵԼ Է ՏՐԱԿՏՈՐԻՆ

Մայիս 14,2009 00:00

Երեկ առավոտյան Բելառուսի Բրեստի մարզում «Բեռլին-Մոսկվա» գնացքը բախվել է տրակտորին, որի արդյունքում վերջինիս վարորդը մահացել է, հաղորդում է newsru.com-ը: Գնացքի ուղեւորներից ոչ մեկը չի տուժել: Բախումը տեղի է ունեցել պահպանության ծառայություն չունեցող անցման կետում, որի լուսացույցը նորմալ էր աշխատում: Վնասվել է էլեկտրատարը, որի տակից արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները հանել են տրակտորի մասերը: Բախումն այնքան ուժեղ էր, որ տրակտորի վարորդի դիակը հայտնաբերվել է դեպքի վայրից 80 մետր տարածության վրա: Գնացքը տեղափոխվել է մոտակա կայարան, որտեղ 3 ժամ տեւած վերանորոգումից հետո շարունակել է ընթացքը: Վթարի պատճառով եւս 4 գնացք իրենց ժամանման վայր են հասել ուշացումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել