Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ «ԱԼ-ՂԱԻԴԱ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Մայիս 14,2009 00:00

\"\"Երեքշաբթի իտալական ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում ահաբեկչական ակտեր նախապատրաստող երկու տղամարդու, որոնք, ենթադրաբար, կապված են «Ալ-Ղաիդայի» հետ: Ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է դառնար ֆրանսիական Շարլ դե Գոլ օդանավակայանը, ինչպես նաեւ Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում մի շարք խոշոր քաղաքացիական օբյեկտներ: Ինչպես գրում է «Գազետա» թերթը, 63-ամյա Բեսամ Այաչին, որը սիրիական ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացի է, ինչպես նաեւ 34-ամյա, մահմեդականություն ընդունած ֆրանսիացի Ռաֆայել Ժենդրոնը կես տարի առաջ արդեն մի անգամ ձերբակալվել էին՝ անօրինական էմիգրացիային նպաստելու մեղադրանքով, սակայն այնուհետեւ ազատ են արձակվել: Իտալական ոստիկանությունը սկսել է հետեւել այդ անձնավորություններին եւ հայտնաբերել է ահաբեկչական գործունեության մասին վկայող հանցանշաններ: Նրանց վարձակալած ավտոֆուրգոնում ոստիկանները գտել են համակարգչային տեխնիկա, պայթուցիկ նյութեր, զենք: Կասկածյալները ինտերնետային կայք էին բացել, որում անհավատների դեմ սրբազան պատերազմի կոչեր էին անում: Բացի այդ, Այաչին եւ Ժերդոնը Եվրոպայի տարածքում հավաքագրում էին գրոհայինների եւ մահապարտների՝ ահաբեկչական ակտեր իրականացնելու եւ Իրաքում ու Աֆղանստանում կռվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել