Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ

Մայիս 14,2009 00:00

Ղարաբաղյան բանակցություններում Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը «Վրեմյա նովոստեյ» թերթում հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ, որը նվիրված է հակամարտության գոտում զինադադարի 15-ամյակին: Ըստ դիվանագետի՝ ղարաբաղյան կարգավորման արդիականությունը մեծացել է Սահակաշվիլու օգոստոսյան արկածախնդրության ֆոնի վրա: Չնայած այս հարցում կա որոշակի առաջընթաց, որոշակի դժվարություններ առայժմ չեն հաղթահարվել: Ադրբեջանցիների եւ հայերի շրջանում, Կազիմիրովի կարծիքով, չի նկատվում փոխզիջումների պատրաստակամությունը, իսկ առաջնորդները չեն պատրաստում մարդկանց զիջումների: Որոշ հարցերով կողմերի դիրքորոշումներն անհամատեղելի են: Առայժմ «խաղից դուրս է» ինքը՝ Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի համար կարեւոր է վերջինիս կարգավիճակը, ադրբեջանցիների համար՝ կորցրած հողերի վերադարձը, իսկ այդ կորուստը, դիվանագետի ասելով, տեղի է ունեցել հենց այն պատճառով, որ ժամանակին Ադրբեջանը համառորեն ցանկանում էր հարցը լուծել ռազմական ճանապարհով: Կազիմիրովը պնդում է, որ ԵԱՀԿ-ի համար պետք է առաջնահերթություն լինի կողմերի միջեւ իրավական փաստաթղթի՝ համաձայնագրի կնքումը, որում նրանք կպարտավորվեին հրաժարվել խնդրի լուծման նպատակով ուժի գործադրումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել