Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ԷՐ

Մայիս 14,2009 00:00

\"\"Իրանական ծագում ունեցող ամերիկացի լրագրող Ռոքսանա Սաբերիին հաջողվել էր ձեռք բերել իրանական կառավարության գաղտնի զեկույցը՝ ԱՄՆ-ի Իրաք ներխուժելու մասին: Այդպիսի հայտարարություն է արել Սաբերիի պաշտպաններից մեկը՝ այն բանից հետո, երբ լրագրողին ազատ են արձակել: Ըստ փաստաբանի, զեկույցը նախապատրաստվել էր 2003 թվականին, Իրանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից, սակայն լրագրողն այդ փաստաթուղթը որեւէ ձեւով չի օգտագործել եւ ամերիկյան կողմին չի հաղորդել: Սաբերիին հաջողվել է պատճենավորել այդ զեկույցը այն ժամանակ, երբ նա իրանական ազդեցիկ հոգեւորականների մոտ աշխատում էր արտահաստիքային թարգմանիչ: Վերաքննիչ բողոքի ժամանակ նա խոստովանել է, որ սխալ է գործել՝ պարզապես հետաքրքրասիրությունից դրդված, եւ ներողություն է խնդրել: Դատարանն ընդունել է նրա ներողությունները եւ 8 տարի ազատազրկումը փոխարինել 2 տարի «պայմանականով»: Այժմ Սաբերին, ամենայն հավանականությամբ, կվերադառնա ԱՄՆ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել