Լրահոս
Օրվա լրահոսը

102-ամյա թեկնածուն

Մայիս 14,2009 00:00

\"\"Իտալուհի Մարիա Դոնատին կարող է դառնալ քաղաքային խորհրդի ամենատարեց անդամը ողջ Եվրոպայում: Այդ կինը, որը սեպտեմբերին դառնալու է 102 տարեկան, առաջ է քաշել իր թեկնածությունը Իտալիայում հունիսի 6-7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում: Ըստ «ՌԻԱ-նովոստի»-ի, Դոնատին հավակնում է Սան-Մարինոյի սահմանի մոտ գտնվող Սալուդեչիո քաղաքի ավագանու պաշտոնին: Քաղաքականությամբ են հետաքրքրվում նաեւ Դոնատիի մի շարք բարեկամներ: Նրա թոռնուհին՝ Ռոբերտան, ցանկանում է դառնալ նույն քաղաքի քաղաքապետը, իսկ ծոռնուհին եւ փեսան նույնպես առաջադրվել են որպես ավագանի: Ինքը՝ Դոնատին, իր շանսերը բարձր է գնահատում, ասելով՝ «չէ՞ որ ես 100-ամյա փորձ ունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել