Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը կրկնում է նախապայմանը

Մայիս 14,2009 00:00

Երեկ, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Անցած օգոստոսին տեղի ունեցած պատերազմը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցույց տվեց, թե որքան փխրուն է իրավիճակը տարածաշրջանում: Այդ առիթով մենք նախաձեռնել ենք Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմը եւ շատ շնորհակալ ենք Ադրբեջանին, որ նա ակտիվորեն սատարել է այդ նախագծին»:

«Ռեգնումի» փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետը ասել է նաեւ. «Մենք ձգտելու ենք հասնել խաղաղության այս՝ ադրբեջանական հողում, բոլոր փախստականների՝ իրենց հողը վերադառնալուն: Այժմ ընթացող հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ մենք առաջին հերթին մտածում ենք հենց այդ մասին. ղարաբաղյան խնդիրը ամենակարեւորն է»:

Էրդողանի կարծիքով՝ առանց ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման Կովկասում խաղաղություն եւ զարգացում չի լինի: «Խաղաղության հաստատումը Հայաստանի հետ մեր բանակցությունների հիմնական նպատակն է, եւ բացվող հեռանկարները օգուտ կբերեն նաեւ Ադրբեջանին: Ես հայտարարում եմ ողջ աշխարհին՝ Միլի մեջլիսի այս ամբիոնից. անհրաժեշտ է վերջ տալ ադրբեջանական հողերի օկուպացիային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել