Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարագիտականի հաջողությունները

Մայիս 14,2009 00:00

Երեկ ՀՊՃՀ-ում ամփոփեցին Կոմպյուտերային համակարգերի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտի ուսանողների 2 միջազգային մրցույթներին ձեռք բերված հաջողությունները: Ապրիլի 28-29-ին ուսանողուհիներ Նինա Ազիզյանը եւ Ելենա Կոսոլապովան մասնակցեցին տեղեկատվության պաշտպանության ասպարեզում աշխարհի առաջատար եռյակի մեջ մտնող «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության կազմակերպած՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը նոր սերնդի համար» խորագրով միջազգային երիտասարդական մրցույթ-համաժողովին: Առաջին փուլում ՀՀ-ից ներկայացվել է ՀՊՃՀ-ի «Տեղեկատվության անվտանգություն եւ ծրագրային ապահովում» ամբիոնից «Ծրագրային համակարգի մշակում՝ նախատեսված ինֆորմացիայի գաղտնագրման պահպանության մեթոդների հետազոտման եւ ուսումնասիրության համար» աշխատանքը, որը ուսումնական գաղտնագրային համակարգ է եւ հնարավորություն է տալիս հաղորդագրությունը ձեւակերպել այնպես, որ ոչ ցանկալի անձինք չկարողանան կարդալ դրանում գրվածը: Երկրորդ փուլում ՀՊՃՀ-ի ներկայացրած աշխատանքն արժանացել է նախատեսված 3 առաջին կարգի դիպլոմներից մեկին: Ապրիլին ՀՊՃՀ ուսանողները մասնակցել են նաեւ «Գագարինյան ընթերցումներ» 35-րդ միջազգային երիտասարդական գիտական համաժողովին՝ Մոսկվայում: Այս գիտաժողովին մասնակցած ՀՊՃՀ ասպիրանտ Տիգրան Ադրեասյանն ասաց. «Աշխատանքս կապված էր տեղեկատվական անվտանգությանը՝ բիոմետրիկայի միջոցով, ինչի շնորհիվ կարելի է հասկանալ մարդուն բնորոշ այնպիսի առանձնահատկություններ, որոնք ամեն մեկի մոտ յուրահատուկ են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել