Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ֆանտաստիկա

Մայիս 14,2009 00:00

2008-ի սեպտեմբերից 2009-ի մայիսը անցկացվեց ՀՀ-ում ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործողների առաջին գրական մրցույթը՝ ԱրմԿոնը: Մասնակիցները ՀՀ բուհերի ուսանողներ են, նաեւ որոշ փորձառու ստեղծագործողներ: Մասնակցել է 17 հեղինակ՝ ներկայացնելով 27 պատմվածք: Առաջին փուլում ընտրված 12 աշխատանքից հեղինակավոր ժյուրին ընտրեց հաղթողներին: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Նունե Մելքումյանը՝ «Պղնձե թեյնիկ» ստեղծագործությունով: Բոլոր հաղթողները կպարգեւատրվեն գումարային մրցանակներով եւ գրքերով: «Բուկինիստ» հրատարակչության հետ համատեղ նախատեսվում է այդ ստեղծագործությունները հրատարակել հավաքածուի տեսքով: Բացի այդ, մրցույթի կայքի հիման վրա նախատեսվում է ստեղծել գրականությանը նվիրված ՀՀ-ում առաջին ինտերնետ պորտալը: Մայիսի 15-ին, ժամը 12-ին, «Գրքերի աշխարհ» գրախանութում (Մաշտոցի 20) տեղի կունենա հաղթողների պարգեւատրման արարողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել