Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացիները կով են գնում

Մայիս 14,2009 00:00

Ֆրանսիացիները, որոնք հայտնի են բանկերի հանդեպ անվստահությամբ, ճգնաժամի պայմաններում գումարները բարձի տակ պահելու փոխարեն սկսել են ներդրումներ կատարել անասնաբուծության ոլորտում: Ներդրողները հորթերի վաճառքից կարող են տարեկան 4-5%-ի շահույթ ստանալ: Այս մասին գրում է «tert.am»-ը: Ֆրանսիայի անասնաբուծության ոլորտի ներդրումների ասոցիացիան հայտարարել է, որ մինչեւ հիմա երկրում 37 հազար կովի համար ներդրումային պայմանագրեր են կնքվել: Ասոցիացիան նշում է, որ շուկայի ներուժը բավական մեծ է:

Ֆրանսիայում պայմանագրային հիմունքներով վաճառվող կովերի թվաքանակը կարող է հասնել 1 մլն-ի, ԵՄ-ում՝ 6 մլն-ի: Երկու հոգանոց ընտանիքը միջինը 10-20 կթան կով է գնում: Մեկ կովի միջին գինը կազմում է $1700:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել